«2 տարի ինչի՞ զենք չի ծախել իր թուլացած դաշնակցին․ ա՜խ, հա՜, Ալիևին խոստացել է, որ մենք բանակ չպետք է ունենանք..»


Երկրի համար այս դժվարին շրջանում քաղաքական գործիչները՝ նախկին և ներկա, քաղաքական վերլուծաբանները մեկը մյուսի ետևից գրառումներ են կատարում։

Ոմանք ավելի սրում են առանց այն էլ լարված իրավիճակը, ոմանք էլ փորձում են վերլուծել և հանրությանն է՛լ ավելի հասկանալի և ընկալելի դարձնեն արագ զարգացող այս իրադրությունը։

Եվ ահա քաղաքական վերլուծաբան Ստյոպա  Սաֆարյանը անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի վերջերս  արված մի հայտարությանը, ըստ որի՝ Հայաստանի դիրքերը թուլացել են և թե ինչո՞ւ Ռուսաստանը զենք չի վաճառել Հայաստանին։

Ստյոպա Սաֆարյանը մասնավորապես գրել է․ «Ռոբերտ Քոչարյանն ասում է Կովկասում Ռուսատանի հենարանի՝ Հայաստանի դիրքերը թուլացել են։ Միթոմ չէր ուզում, բայց թուլացավ։

Իսկ մեկնաբանություն չունի, թե 2 տարի ինչի՞ զենք չի ծախել իր թուլացած դաշնակցին, ավելին՝ 600 միլիոն քցել է՝ փողը վերցրել, զենքը չի տվել… Ա՜խ, հա՜, Ալիևին խոստացել է, որ մենք բանակ չպետք է ունենանք..»։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!