2 ոտքից վիրավորում ստացած հերոսին թողել են ու նահանջել․ նրա մարմինը գտնվեց ամիսներ անց


Մի ամբողջ սերունդ կյանքը տվեց կյանքի դիմաց։ Նրանք ընկան, որ մենք ու վաղվա սերունդը ապրի, շենացնի երկիրը։ Նրանց սերը հայրենիքի նկատմամբ բոլորովին այլ էր։ Մենք բոլորս հզորացած հայրենիք ենք պարտք տղաներին։

Դա է այն միակ ճանապարհը, որ կարող է արժանացնել մեզ նրանց և փոքր-ինչ թեթևություն բերել մեր հոգիներին։ Պետք է ապացուցել հայոց բանակի ուժը։ Ճանաչենք հայոց բանակի հզոր արծիվներին և հավետ պահպանենք նրանց անուններն ու սխրանքը։

Քանի դեռ նրանց անունները կլինեն մեր շուրթերին, նրանք ողջ կմնան ու անմահ։ Կրթենք եկող սերնդին ընկած տղաների հայրենասիրական ոգով ու նրանց գաղափարախոսությամբ։

Ապագա սերունդը հայրենիքի շենացումը պետք է դարձնի իր սուրբ գործը և արժանանա այն հողի վրա ապրելուն, որ անմեղ տղաների արյամբ է թաթախված։ Անմահացած հերոսների շարքին դասվեց նաև Աշոտ Ավետիսյանը։ Նա ծնվել է 2001 թվականին, Ոսկեվազ գյուղում։ Ծառայությունն անցկացրել է Ֆիզուլիում։ Տանկիստ էր և սրբորեն էր կատարում իր պարտականությունը։

Հոկտեմբերի 12-ին 2 ոտքից վիրավորում էր ստացել։ Նահանջի հրամանից հետո Աշոտին թողել են, նահանջել։ Հերոսի մարմինը գտնվեց ամիսներ անց՝ հունվարի 12-ին։ Հիշատակդ հավերժ․․․


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!