Րաֆֆի Ասլանյանը, ով հայտնի փաստաբան է, մի գրառում է կատարել համացանցյաին տիրույթում, որտեղ պատմում է մի ուշագրավ պատմություն Սեյրան Սարոյանի մասին։

Ասլանյանը նշում է, որ մի առիթով գեներալ Սարոյանը պետք է հանդիպեր հակառակորդի ԶՈւ Նախիջևանի բանկային կորպուսի հրամանատարի հետ և պետք է քննարկվեր սահմանային մի շարք հարցեր և միջադեպեր։ Հանդիպումը կայացավ։ Հակառակորդի զինվորական պաշտոնյան եկել էր մի շարք զինվորականների ուղեկցությամբ։

Եվ խոսակցության թեժ պահերից մեկի ժամանակ զինվորական պաշտոնյայի ստորադասը՝ Բեքիր Օրուջևը, խառնվեց խոսակցությանը։ Գեներալ Սարոյանը շատ զայրացավ և չկարողանալով զսպել այն՝ նախատեց Օրուջևին, ով պապնձվել և գլուխը կախ լսում էր։

Հայ գնդապետը չկարողացվ շրջանցել նաև բարձր պաշտոնյային՝ հրամանատարին և ասաց, որ զարմանում է, թե ինչպես է կարևոր խոսակցության ժամանակ նախաձեռնությունը իր ձեռքը վերցնում ստորադասը։

Փաստաբանը նշում է, որ այս պատմությունը 19 տարեկան է։ Հիշեցնենք, որ օրերս Ադրբեջանում ձերբակալվել է Բեքիր Օրուջևը։