Երկրագնդի վրա երևի թե չի գտնվի մի մարդ, ով երբևէ լսած չլինի առողջ ապրելակերպի մասին։ Դրան ձգտում են շատերը, սակայն ոչ բոլորն են կարողանում։

Դրա համար նախ հարկավոր է կամք։ Բոլորս էլ շատ ենք լսել չիփսի, սպիտակ հացի վնասակար հատկությունների մասին, բայց միևնույնն է դրանք շարունակվում են վաճառվել խանութներում և որքան էլ զարմանալի է՝ արագորեն սպառվում են։ Այս նյութում պատմելու ենք Իզզի Քուուլի մասին, ով բնակվում է Ուելսում։

Հենց նա էլ կիսվել է իր պատմությամբ։ Պարզվում է այս աղջիկը տառապում է մի հիվանդությամբ, որը բավականին հազվադեպ է պատահում։ Աղջնակը հրաժարվում էր սննդից, նա ոչինչ չէր ուտում, իսկ ծնողները շարունակ պնդում էին և ստիպում, իսկ նա լաց էրլինում։

Նրան երկու բան էին դուր գալիս և նա ուտում էր հենց այդ երկուսը՝ հաց և չիփս՝ երեք տարեկանից սկսած։ Դա խանգարում էր նրան ձեռք բերել ընկերներ և սոցիալական հարաբերություններ ստեղծել։

Այդպես շարունակվեց տարիներ, մինչ նա դմեց բժշկի և պարզվեց, որ նա տառապոմ է հազվադեպ պատահող հիվանդությամբ։ Այժմ նա ստացել է համապատասխան բուժում և ամեն բան անցյալում է։ Լուսանկարները՝ կից։