Ամուսնություն ամրոց է, իսկ թե ինչպես կկառուցվի այդ ամրոցը՝ ամուր, լի բնակիչներով, թե կխարխլվի, իսկ բնակիչներն էլ ցիրուցան կլինեն, որոշում են երկու հոգի։

Ամուսնության մասին պատմությունները բազմազան են, սակայն ներկայացնում ենք դրանցից մեկը՝ փոքր-ինչ համեմված հումորով, բայց և խորը մտքով։ Այն շատ բան կսովորեցնի ամուսանկան զույգերին։ Տասնհինգ տարվա ամուսնական զույգը այցելում է հոգեբանին և խնդրում փրկել իրենց հարաբերությունները և վերադարձնել վաղեմի հարգանքն ու անսահման սերը։

Հոգեբանի այն հարցին, թե ինչու՞մն է կայանում նրանց խնդիրը, զայրացած կինը անդադար խոսում էր առանց մեկ րոպե կանգ առնելու։

Վերջապես հոգեբանը կանգնում է, մոտենում կնոջը, գրկում և սկսում է համբուրել։ Երբ համբույրն ավարտվում է, կինը ապշած և լուռ, սառած նստած է մնում իր տեղում։ Հոգեբանը շրջվում է դեպի ամուսինն ու ասում, որ նման համբույր իր կնոջը պետք կգա շաբաթական առնվազն երեք անգամ:

Ամուսինը մի պահ մտածում և հետո պատասխանում է, որ երկուշաբթի և չորեքշաբթի օրերին կկարողանա կնոջը բերել հոգեբանի մոտ, բայց ուրբաթ օրերին ես ֆուտբոլ եմ խաղում: