Լեռնիկ Հարությունյանն այն հայ դերասաններից է, ով ակտիվ աշխատանքային պրոցեսում է և զուգահեռ նաև ակտիվություն է ցուցաբերում համացանցային տիրույթում։

Աշխատանքային դրվագներից զատ, Լեռնոն ցույց է տալիս նաև դրվագներ հանգստից, ժամանցից և հումորային, ջերմ ու մտերմիկ կադրեր ընկերների հետ և իհարկե նաև հաճախ ընտանեկան լուսանկարներ է ներկայացնում։

Եվ ահա դերասանը կնոջ հետ համատեղ լուսանկարի հրապարակմամբ է հանդես եկել, որին կից ջերմ ու սիրառատ գրառում է կատարել։ Լեռնոն հայտնել է, որ արդեն տասնչորս տարի է միասին են։

Լեռնո Հարությունյանը լուսանկարներին կից գրել է․ «Մեր ընտանիքը տասնչորս տարեկան է»։ Լուսանկարներց մեկում երևում է նաև թեմատիկ տորթ գրվածծքով՝ 14 տարի միասին։ Շնորհավորում ենք դերասանին և անսահման երջանկություն մաղթում։

Վարը ներկայացված տեսանյութում առաջարկում ենք դիտել դերասանի ընտանեկան ջերմ ու սիրառատ հրապարակումը և մի քանի այլ լուսանկարներ։