«12 տարի է, ինչ այս հիանալի անձնավորության հետ գժություն ենք անում»․ Դանիել Իոաննիսյնաը կնոջ մասնակցությամբ հոլովակ է հրապարակել․ տեսանյութ


Դանիել Իոաննիսյանը, ով բավականին մեծ ակտիվություն ունի համացանցային տիրույթում, մշտապես աշխատանքային, քաղաքական բովանդակությամբ հրապարակումնեով է հանդես գալիս։ Նա անձնական, ընտանեկան կյանքին գրեթե չի անդրադառնում։

Այս անգամ, սակայն, նա կնոջ հետ համատեղ ուշագրավ մի  հոլովակով է կիսվել, որն արխիվային է։ Իոաննիսյանը նաև պատմել է, որ շուրջ տասներկու տարի միասին են, որից միայն յոթն են օինական ամուսիններ համարվում։

Այն նկարահնվել է դեռ կարանտինային պայմաննում։ Դրա մասին են վկայում նրանց բժշկական դիմակները։ Տեսանյութում ամուսինները վաղ առավոտից ինչ-որ տեղ են շտապում։ Ղեկին Դանիել Իոաննիսյանն է, ով բարձր տրամադրությամբ երգում է։

Իսկ տեսանյութին կից Դանիել Իոաննիսյանը գրել է․ «‎Այսօր ուղիղ 12 տարի է, ինչ այս հիանալի անձնավորության հետ գժություն ենք անում։

Ընդ որում, ուղիղ 7 տարի է, ինչ ամուսնանալու միջոցով այդ մասին իրազեկել ենք պետությանը։ Վիդեոն, ինչպես հասկացաք, «կարանտիայի» վախտվա է»։ ‎‎


Понравилась статья? Поделиться с друзьями: