Դանիել Իոաննիսյանը, ով բավականին մեծ ակտիվություն ունի համացանցային տիրույթում, մշտապես աշխատանքային, քաղաքական բովանդակությամբ հրապարակումնեով է հանդես գալիս։ Նա անձնական, ընտանեկան կյանքին գրեթե չի անդրադառնում։

Այս անգամ, սակայն, նա կնոջ հետ համատեղ ուշագրավ մի հոլովակով է կիսվել, որն արխիվային է։ Իոաննիսյանը նաև պատմել է, որ շուրջ տասներկու տարի միասին են, որից միայն յոթն են օինական ամուսիններ համարվում։

Այն նկարահնվել է դեռ կարանտինային պայմաննում։ Դրա մասին են վկայում նրանց բժշկական դիմակները։ Տեսանյութում ամուսինները վաղ առավոտից ինչ-որ տեղ են շտապում։ Ղեկին Դանիել Իոաննիսյանն է, ով բարձր տրամադրությամբ երգում է։

Իսկ տեսանյութին կից Դանիել Իոաննիսյանը գրել է․ «Այսօր ուղիղ 12 տարի է, ինչ այս հիանալի անձնավորության հետ գժություն ենք անում։

Ընդ որում, ուղիղ 7 տարի է, ինչ ամուսնանալու միջոցով այդ մասին իրազեկել ենք պետությանը։ Վիդեոն, ինչպես հասկացաք, «կարանտիայի» վախտվա է»։