«Օքեյ» ժեստը ռասիստական է ճանաչվել


Ամերիկյան հակադիֆիմացիոն լիգան՝ ADL-ը, որը պայքարում է հակասեմիտիզմի և հասարակությունում անհանդուրժողականության այլ ձևերի դեմ, «օքեյ» ժեստը ռասիստական է ճանաչել։ Հաղորդագրության մեջ կազմակերպությունը նշել է, որ, չնայած այդ ժեստը միշտ համարվել է համաձայնության նշան, 2017 թվականին դրա նշանակությունը փոխվել է։
Անանուն «4chan» կայքի օգտատերերն սկսել են այդ ժեստը նույնականացնել ատելության արտահայտման հետ՝ համեմատելով այն WP տառերի հետ, որոնք նշանակում են «white power» («սպիտակների իշխանություն»)։ Ավելի ուշ այդ ժեստն սկսել են օգտագործել ծայրահեղական շարժումները՝ առանց բուն իմաստը կիրառելու։

Մասնավորապես, «օքեյ» ժեստը ցույց է տվել Բրենթոն Թարանթը՝ իր դատի ժամանակ։ Թարանթն այն հրաձիգն է, ով այս տարվա մարտին հարձակում է գործել Նոր Զելանդիայի մզկիթներից մեկի վրա և սպանել մոտ 50 մարդ։
Այնումենայնիվ, կազմակերպությունը նշում է, որ այդ ժեստը դեռևս օգտագործվում է նաև որպես համաձայնության դրական խորհրդանիշ։ Այդ պատճառով չի կարելի հստակ հասկանալ կոնկրետ մարդն ինչ է արտահայտում այդ ժեստը ցույց տալով՝ ատելություն և անհանդուրժողականություն, թե ուղիղ իմաստ՝ համաձայնություն։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!