Ինչպես հայտնի է, երեկ «Հայաստան» դաշինքը նախընտրական քարոզարշավն անցկացրել է Տավուշի մարզում։ Օրվա ավարտին դաշինքի առաջնորդ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հնարավորություն է ունեցել ճաշել իր վաղեմի ընկերոջ հետ։ Իսկ ընկերը Ջեյմս Թուֆենկյանն է։

Այս մասին հայտնել է հենց ինքը՝ Ռոբերտ Քոչարյանը։ ՀՀ երկրորդ նախագահը լուսանկար է հանրայանցրել համացանցային իր տիրույթում և կից գրառման մեջ պատմել իր վաղեմի ընկերոջ մասին։ Նաև շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելություն կազմակերպելու համար։

Նա գրել է․ «Այսօր Տավուշի մեր քաղաքացիների հետ հանդիպումներից հետո օրվա ավարտին հնարավորություն ունեցա ճաշելու իմ վաղեմի լավ ընկեր, խոշոր գործարար և բարերար Ջեյմս Թուֆենկյանի հետ:

Շնորհակալ եմ Carahunge Dilijan ին` ջերմ ընդունելության համար։ Ի դեպ, այս բացառիկ հայկական միջավայրը ստեղծել են մեր սփյուռքի եղբայրները:

Բոլոր կարող ուժերի համատեղ ջանքերի շնորհիվ է հնարավոր կրկին կառուցել ուժեղ Հայաստան, որի մասին երազում ենք բոլորս»: