Օրերս Օշականում տեղի ունեցած ողբերգական ավտովթարը ցնցեց հայ հանրությանը։ Տղաներն անչափահաս էին և դեռ մի ողջ կյանք ունեին ապրելու։

Չորս պատանիները սովորում էին նույն դասարում, դպրոցից դուրս ժամանակը կրկին միասին էին անցկացնում։ Էդուարդ Գրիգորյանը, ով ընդամենը տասնվեց տարեկան էր, նստած է եղել ղեկին։ Նրա վարած մեքենան բախվել է ընկմույզի ծառին, որից հետո էլ էլեկտրասյանը, որն էլ մեքենայում հրդեհի բռնկման պատճառ է դարձել։

Մեքենայում գտնվող մյուս երեք ընկերների մարմինները դուրս են բերվել ուղղակի մոխրացած վիճակում։ Տղաներից մեկը կարողացել է դուրս գալ մեքենայի պատուհանից։

Երեք օր շարունակ նրա կյանքի համար պայքարում էին բժիշկները, սակայն պատանու կյանքը փրկել այդպես էլ չի հաջողվել։ Նրա այրվածքները խորն են եղել։

Խոսելով դեպքի մասին՝ ասում են, որ դեպքն ասես՝ սատանայական լինի, անհասկանալի է, թե ինչպես կարող էր դա տեղի ունենալ։ Մանրամասները՝ կից տեսանյութում։