Համացանցում է հայտնվել Իննա Խոջամիրյանի և Ժաննա Վելիցյանի զրուցարանից մի փոքրիկ հատված, մասնավորապես՝ Իննայի ձայնային հաղորդագրության բովանդակությունը։

Հատվածը Իննայի և Ժաննայի զրուցարանից է։ Այն մեկ այլ դերասանուհի՝ Շուշաննա Թովմասյանի մասին է։

Այդ քննարկում-խոսակցությունը տեղի է ունեցել դեռևս 2020-ին, սակայն տարածում է գտել վերջերս։ Այդտեղ խոսքը «Սիրուն Սոնա» հեռուստասերիալի մասին է։

Իննան Ժաննային հայտնում է, որ սկզբնական խոսակցություններն այն մասին են եղել, որ սերիալի գլխավոր հերոսուհուն պետք է մարմնավորի հենց Ժաննան, սակայն մեկ գիշեր հետո բոլորին պարզ է դառնում, որ գլխավոր հերոսուհուն կկերրտի Շուշաննա Թովմասյանը։ «Ինչ-որ օդից հայտնվեց Շուշանիկը Թովմասյան», -ահա այսպես է ասում Իննա Խոջամիրյանը։

Այնուհետև հաջորդ հաղորդագրության մեջ Իննան նշում է, որ այդ աղջկան ինքը չպիտի դատի, սակայն ըստ իրեն՝ նա միատոն դերասանուհի է։ Այս սկանդալային զրույցի մանրամասներն առաջարկում ենք դիտել ստորև կցված տեսանյութում։