Օրերս քննարկումների մեծ ալիք բարձրացրեց սիրված երգիչ Անդրեի այն հոլովակի հրապարակումը, որտեղ բոլորն ականատես եղան, թե ինչպես երգիչը հրաանյին դարձրեց իր կյանքի կարևորագույն իրադարձություններից մեկը․ նա ամուսնության առաջտարկություն արեց Տաթևի վանքում սիրելիին։

Երգչի սիրելին Անին է, ով նույնպես երգչուհի է։ Նրան տարիներ առաջ հանրությունը տեսել է երաժշտական մրցութային հաղորդաշարերից մեկում և հիացել նրա մեկը մյուսից գեղեցիկ կատարումններով։

Հիշեցնենք, որ նախագծում Անդրեն ընդգրկված էր ժուրիի կազմում։ Այս օրերի հրապարակումները ստիպեցին հանրությանը կրկին հետաքրքրվել Անիով։

Բազմաթիվ օգտատերեր և նույնիսկ լրատվական, ժամանցային որոշ կայքեր նշում են, որ Անին անչափ նման է երգչուհի Սիրուշոյին։ Նմանությունը վերաբերում է ինչպես արտաքինին, այնպես էլ երգելու ոճին։ Եվ իսկապես կան լուսանկարներ, որտեղ նմանությունն ակնհայտ է։

Վարը ներկայացված տեսանյութում առաջարկում ենք դիտել լուսանկարներ և հայտնել ձեր կարծիքը՝ արդյոք կա՞ն նմանություններ, թե՞՝ ոչ։