Ամիսներ առաջ հայտնի դարձավ, որ շատ շոու բիզնեսյան ներկայացուցիչների նման, Քրիստինե Պեպելյանը ևս տեղափոխվել է Ամերիկա՝ իր տղայի հետ միասին։ Երգչուհին դեռևս ոչ մի անդրադարձ չի արել այս թեմային և չի ասել, թե որքան ժամանակով է գնացել արտերկիր։

Նա իր սոցհարթակային պատմություններում երբեմն-երբեմն հրապարակում է իրենց ամերիկյան ուշագրավ ու հետաքրքիր առօրյայի փոքրիկ կադրեր ու դրվագներ՝ այդպիսով ցուցադրելով նաև իրենց առօրյան։

Այս ընթացքում երգչուհուն հատկապես մեծ ուշադրություն է դարձնում օրեցօր մեծացող որդուն՝ Արեգին, որի առօրյա ժամանցի մասին էլ ամենից հաճախ հրապարակումներ է անում իր պատմություններում։

Նա հաճախ է Իմ Արեգ, Իմ Ամենակարևոր վերտառություններով լուսանկարներ տեղադրում իր պատմություններում, որոնք մեկ օր անց անհետանում են։ Այդ նկարներից մեկում Քրիստինե Պեպելյանը Արեգի հետ լողափին է։

Մեկ այլ կադրում էլ մայր ու որդի միասին մուլտֆիլմ են դիտում հանգստի ժամին։