«Քո հետ եմ անցնելու իմ ճանապարհը, որը վաղուց մերն ա դառել»․ Գրիգի յուրատեսակ սիրո խոտովանությունը կնոջը և սիրառատ լուսանկարը


Գրիգը և Սոնան սիրված հայտնի ամուսնական զուգերից են, ովքեր ժամանակակից երիտասարդ ընտանիքի օրինակ են։

Նրանցով հիանում են ավելի երիտասարդ սերնդի ներկայացուցիչները։ Զույգը չի խուսափում հանրայնորեն սեր խոստովանել։

Չէ որ սիրուց ամաչել կամ այն թաքցնել պետք չէ։ Աշխարհին, այո՛, ավելի շատ է սեր անհարաժեշտ։ Այս անգամ Գրիգը հերթական անգամ կնոջը սեր է խոստովանել, որը յուրատեսակ է և անչափ գեղեցիկ ու հուզական։

Հումորիստը համացանցային իր հարթակում կնոջ հետ համատեղ լուսանկար է հանրայնացրել, որին կից նշել է, որ անչափ երջանիկ է, որ իրենց ճանապարհները մեկտեղվեցին և դարձան մեկ։ Գրիգը մասնավորապես գրել է․ «Քո հետ եմ անցել, անցնում և անցնելու իմ ճանապարհը, որը վաղուց մերն ա դառել»։

Յուրօրինակ այս սիրո խոստովանությամբ Գրիգն ասես ցույց է տվել, որ սերը տարվա մեջ 1 օր չէ․ այն ամեն օր է և ամենուրեք։ Սոնայի և Գրիգի համատեղ լուսանկարով հիացել են նրանց երկրպագուները և անսահման սեր ու երջանկություն մաղթել զույգին։


Понравилась статья? Поделиться с друзьями: