Եղանակները գնալով զովանում են և նույնիսկ կարելի է ասել, որ ցրտում են։ Թեյախմությունը դառնում է օրվա անբաժան մասը, և տաքն արդեն հաճելի է։ Իսկ թեյն առավել համեղ, հաճելի դարձնելու համար առաջարկում ենք հետևել մեր առաջարկած բաղադրատոմսի պատրաստման ընթացքին։ Քունջութով արագ, հեշտ և շատ համեղ թխվածքաբլիթներ 15 րոպեում։

Անհրաժեշտ է՝
60 գ կարագ
120 գ շաքարավազ
1 հավկիթ
70 գ ալյուր
160 գ քունջութ
Վանիլին
1 թ/գ փխրեցուցիչ

Պատրաստման ընթացքը բավականին դյուրին է։ Հավկիթը շաքարավազի հետ ձեռքով հարել, ապա միացնել մյուս բաղադրիչները:

Տապակի վրա փռել յուղաթուղթ, կես ճ/գ չափով գնդիկներ անել և իրարից մի փոքր հեռու շարել: Մատներով տափակ տեսք տալ լիթներին։ Առաջարկում ենք ձեռքերը պարբերաբար թրջել ջրի մեջ:
Տեղափոխել 170С տաքացած ջեռոց՝ 5 րոպեով (շատ արագ են թխվում)։

Հավատացնում ենք՝ անչափ կհավանեք։ Բարի ախորժակ և հաճելի թեյախմություն ենք մաղթում։ Բաղադրատոմսը պատկանում է Տաթևիկ Թորոսյանին։