Քյուֆթան այս տարբերակով դուք դեռ չեք փորձել․ անմահական է


Եթե դուք անչափ շատ եք սիրում քյուֆթա և մշտապես այն պատրաստում և մատուցում եք նույն ձևով, ապա, հավատացեք, ներկայացված բաղադրատոմսը անչափ շատ եք հավանելու թե՛ դուք և թե՛ ձեր հյուրեն ու ընտանիքի անդամները։

Առհասրակ, կրկնվող ուտեստները կարծես հոգնեցնում են, և խոհանոցը նույնպես բազմազանություն է սիրում։

Ներկայացնում ենք քյուֆթայի մի բաղադրատոմս, որն անչափ հեշտ է պատրաստել և ճաշ կամ ընթրիք պատրաստելն ու մատուցելը ուղղակի հաճույք կդառնա։ Եվ այսպես, անհրաժեշտ չի լինի քյուֆթան գնդերի վերածել, ապա եփել։

Ձեզ ընդամենը պետք է քյուֆթան տեղափոխել  համապատասխան ձևամանի մեջ, հավասարեցնել։ Ձևամանը նախապես պետք է բուսայուղով պատել։

Վրան լցնել բուսայուղում տապակված, համեմված սունկը, հավասարեցնել, ապա քսել մայոնեզ և առատ պանիր քերել վրան։ Տեղափոխել ջեռոց, որտեղ էլ այն պետք է եփվի 25 ր միջին ջերմաստիճանում։ Բարի ախորժակ։


Понравилась статья? Поделиться с друзьями: