Քյոխ․ լեգենդար հրամանատարին անդադար թիրախավորել է թշնամին և ամեն անգամ անակնկալի եկել


«Եղնիկներ» զորամասի մասին լսել են գրեթե բոլորը և այդ ճանաչված զորամասի կենդանի լեգենդ հրամանատարի մասին նույնպես շատերն են լսել։

Արցախյան վերջին քառասունչօրյա պատերազմի ողջ ընթացքում թշնամին համառորեն հետապնդում էր նրան։ Եվ ոչ մի անգամ նենգ թշնամուն չհաջողվեց հարվածել թիրախին՝ հրամանատարին, գնդապետին։ Խոսքը Կարեն Ջալավյանի մասին է՝ առավել հայտնի Քյոխ անվամբ։

Նրան սիրում են բոլորը՝ ոչ միայն հրամանատարության, սպայական կազմի կողմից է սիրված, այլ նաև վայելում է բոլոր զինվորների անկեղծ սերն ու հարգանքը։

Թշնամին վերջին պատերազմի օրերին ամեն օր թիրախավորել է  նրան՝ վերջապես ձերբազատվելու նպատակով, սակայն ամեն օր անակնկալի է եկել, քանի որ Քյոխը կարծես անառիկ էր իր հայրենի լեռների պես։

Ամեն օր մի գրոհ են իրականացրել կոնկրետ Քյոխի դեմ, բայց ամեն օր հանդիպել են հակագրոհի և անակնկալի եկել։

«Պատերազմը չնահանջած, մինչև վերջին րոպեն մարտնչած, անհաշվելի գրոհների դիմադրած ու թշնամուն անհամար մարդուժի ու ռազմական տեխնիկայի կորուստներ պատճառած ճակատի հրամանատարն իր լեռներում է…», — ասում է Դավիթ Դավթյանը։


Понравилась статья? Поделиться с друзьями: