Քիմ Քարդաշյանի նոր սիրելին արձագանքել է Քանյե Ուեսթի սպառնալիքներին


Արդեն տևական ժամանակ է, ինչ Քիմ Քարդաշյան և Քանյե Ուեսթ հանրահայտ զույգն այլևս միասին չէ։ Քարդաշյանը նոր սիրելի ունի։ Այդ մասին խոսկցությունները հոկտեմբերից սկսվեցին, երբ նոր զույգին նկատեցն այգիներից մեկում։

Նա կատակերգու Փիթ Դևիդսոնն է։ Քիմը մասնակցել էր Փիթի հոլովակներից մեկում, որտեղ էլ նրանք համբուրվել են։

Օրեր առաջ Քանյեն նոր երգ է թողարկել, որտեղ հնչում են բառեր այն մասին, որ Աստված փրկել է իրեն ավտովթարից, որպեսզի մի լավ ծեծի կատակերգու Դևիդսոնին։ Եվ ահա Դևիդսոնը պատասխանել է այս սպառնալիքին։

Նախ Փիթը նշել է, որ սպասում էր նման երգի և շատ հավանել է այն՝ ուրախ երգ  է։ Նա հարգում է Քանյեին, քանի որ վերջինս Քիմի երեխաների հայրն է։

Երգում իրեն հիշատակելը նմանեցնում է մեջքին թփթփացնելուն։ Փիթը նշում է, որ ռեփերի երգի շնորհիվ ինքը հավերժ կապրի։


Понравилась статья? Поделиться с друзьями: