Քիմ Քարդաշյանի կյանքի դրվագներից մեկի մասին ֆիլմ կնկարահանվի


2016 թվականին Քիմ Քարդաշյանը դաժան հարձակման է ենթարկվել Փարիզի հյուրանոցներից մեկում։ Չարագործները ներխուժել են աստղի հյուրանոցային համար, նրա գլխին ատրճանակ պահել, փակել նրան լոգարանում և համարից գողացել 10 մլն դոլարի զարդեղեն։ Այն ժամանակ միջադեպը շատ խորն ազդեցություն է թողել Քիմի էմոցիոնալ վիճակի վրա։ Իսկ հիմա՝ տարիներ անց, այդ պատմությունը ոգեշնչել է կոմիքսների հեղինակ և ռեժիսոր ֆրանսիացի Ջոան Սֆարին ֆիլմ ստեղծել։

Սյուժեի հիմքում կլինի Քարդաշյանի վրա հարձակումը, սակայն իրադարձությունները հումորային ոճով են նկարագրված։ «Fashion Week» անունն ստացած ֆիլմում կլուսաբանվեն նաև ֆեմինիզմին, առնականությանը և հասարակությունում ընտանեկան արժեքների հանդեպ հասարակական ընկալմանը վերաբերող հարցեր։ Առանձնահատուկ ուշադրություն կդարձվի կանանց հանդեպ բռնության, հարուստ-աղքատների փոխհարաբերությունների հարցերին։

Ֆիլմի սյուժեով տարեց կողոպտիչների խումբը մտադիր է կողոպտել ազդեցիկ անձնավորությանը՝ Փարիզի նորաձևության շաբաթի ընթացքում, բայց մինչ դա անում է մի շարք պատմությունների միջով է անցնում։ Ֆիլմը կնկարահանվի ֆրանսերեն, սակայն նախագծին կմասնակցեն տարբեր երկրների մասնագետներ։ Ֆիլմը մեծ էկրաններ կբարձրանա 2020 թվականին։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!