Քիմ Քարդաշյանը սենսացիոն որոշում է կայացրել


Հայուհի մոդել և հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը որոշել է բաժանվել ամուսնուց՝ ռեփեր Քանյե Ուեսթից։ Աստղը դիմել է իրավաբաններին, սակայն նշել է՝ չի սկսի ամուսնալուծության գործընթացը, մինչ Քանյեի վիճակը չկայունանա։

Թեպետ Քանյեն ներողություն է խնդրել կնոջից՝ խոստովանելով՝ պետք է թաքցներ անձնական կյանքի մանրամասները՝ ցավեցնելով կնոջը, Քիմը չի մտափոխվել։

Սակայն Քանյեն համաձայնվել է, որ պետք է մասնագետներին դիմի։ Դրանից հետո Ուեսթի և Քարդաշյանի Վայոմինգի ռանչոյի մոտ շտապօգնության մեքենա է ժամանել։

Ի դեպ, վերջերս ևս մեկ սկանդալային հայտարարություն է արվել․ Քանյեն տարեսկզբին խոստովանել է՝ ցանկանում է ևս երեք բալիկ ունենալ։ Քարդաշյանը միանգամից նշել է՝ պատրաստ չէ կրկին մայրանալ։ Նա չի ցանկանում հղիանալ, քանզի շուտով քառասուն տարեկան կդառնա։

Քիմը տարեց մայրիկի դերում իրեն չի տեսնում՝ համարելով՝ չորս երեխան բավական է՝ յուրաքանչյուրին լիարժեք ուշադրություն դարձնելու համար։ Այդ հայտարարությունից հետո նրանց հարաբերությունները լարվել են։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!