Քըրք Քըրքորյանի մասին այս կարճ պատմությունից շատ բան կարելի է սովորել․ ուշագրավ պատմություն


Քըրք Քըրքորյանի մասին պատմությունները շատ են, և դրանք մեկը մյուսից անչափ հետաքրքիր են և ուսուցողական։ Հայազգի ճանաչված այս մեծահարուստը տարբերվում էր իր ուրույն մտածելակերպով։

Նրան նախանձում էին, նրանից օրինակ վերցնում, ակնածանքով նայում, հիանում, հպարտանում։ Ոմանք էլ ավելի խելացի էին գտնվում՝ սովորում էին նրանից և օրինակ վերցնում։ Եվ ահա այդ տարբերվող մտածելակերպը ցույց տվող մի պատմություն կա։

Քըրքորյանը հերթական անգամ երկրից երկիր էր տեղափոխվում, իր թանկարժեք մեքենան ցանկանում էր թողնել օդանավակայանի կայանատեղիում, որտեղ աշխատակիցը դրա դիմաց 110 դոլար պահանջեց։ Քըրքորյանը շտապեց մոտակա գրավատուն և մեքենան 100 դոլարի դիմաց գրավ դրեց։ Մեկ շաբաթ անց վերադառնում է, վճարում 100 դոլար։

Գրավատան աշխատակիցը պահանջում է 10 դոլար գրավի համար։ Արդյունքում ստացվում է, որ մեքենան մեկ շաբաթ պահեցին 10 դոլարի դիմաց։ Եվ ահա այս մտածելակերպով է Քըրքորյանը տարբերվում ցուցամոլ, ուրիշի հաշվին հարստացած մեծահարուստներից։

Այս և նմանատիպ պատմությունները անչափ ուսուցողական են և մարդուն սովորեցնում ու ցույց են տալիս իրական արժեքները, բարոյական մարդու տեսակը և դրան հասնելու իրական ճանապարհը։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!