Քրիստինե Պեպելյանն, ով բավականին երկար ժամանակ որդուն հանրությանը ցույց չէր տալիս, արդեն տևական ժամանակ է ինչ երգչուհու հրապարակումները միայն որդու՝ Արեգի մասնակցությամբ են։

Արեգը գեղեցկադեմ, խելացի և բավականին ակտիվ երեխա է, ով մայրիկի հետ ընկերական հարաբերություններ ունի և չափազանց հետաքրքիր է հետևել մայրիկի և որդու հարաբերություններին, զրույցներին և հիանալ նրանցով։

Երգչուհու հետևորդներն անչափ շատ են սիրում Արեգի մասնակցությամբ հրիապակումները։ Եվ ահա հերթական հոլովակի հրապարակման մեջ կարելի է տեսնել Արեգին ոստիկանի կերպարում, ով երգում է Հայեր ջան երգը։

Բավականին երկար ժամանակ փոքրիկ տղան զրուցում էր և իրեն զգում ոստիկանի կերպարում։ Խոսակցության հընթացքում Արեգը հայտարարում է, որ մայրիկը իրեն վատ է պահում՝ չնայած նրան, որ նա սիրուն աղջիկ է և հետևաբար նան պատասխանատվության չի ենթարկի։

Արեգի և մայրիկի միջև տեի ունեցած զրույցն առաջարկում ենք դիտել վարը կցված տեսանյութում։