Արամեն և կինը՝ Աննան, հայտնի այն զույգերից են, որ հասցրել են սիրվել հանրության կողմից։ Աննան որոշակի հայտնիություն ձեռք բերեց ամուսնու շնորհիվ։

Երգչի երկրպագուները սկսեցին նաև հետևել սիրելի երգչի կնոջը և Աննան համացանցային տիրույթում ձեռք բերեց հազարավոր հետևորդներ, ովքեր ի վերջո սիրեցին նաև Աննային։

Աննան բավականին մեծ ակտիվություն ունի սոցտիրույթում, որտեղ սիրով ներկայացնում է կադրեր և դրվագներ ինչպես ամուսնու հետ անցկացրած ժամանակից, այնպես էլ երեխաների մասնակցությամբ և անձնական-ընտանեկան դրվագներ։

Օրերս Աննան և Արամեն նշել են իրենց ամուսնության 9-ամյակը։ Այս առթով Աննա Թովմասյանը սիրառատ հոլովակ է հանրայնացրել, որին կից գրել է․ «9 տարի է ինչ ամուսնացած ենք և իրար սիրում ենք այնպես, ինչպես 9 տարի առաջ և դեռ ավելի շատ։

Քեզ մոտ ոչինչ չի փոխվել, չէ՞ Արամե․․․ ես քեզ սիրում եմ, իմ սեր»։ Վարը ներկայացված տեսանյութում կարող եք առավել մանրամասն տեղեկանալ և դիտել երգչի ընտանեկան ուշագրավ կադրերը։