Քեզ համար մի օր մենք ելանք մարտի․․․ սթափեցնող, հայրենասիրական հոլովակ Արցախից․ մարդկանց բազմությունն ապշեցնող է


Երեկ Արցախում արցախահայությունը ոտքի էր կանգնել և իր անհամաձայնությունն էր արտահայտում տիրող իրավիճակին և դեպքերի նման զարգացմանը։

Արցախի բնակիչները դեմ են ռուս զորքերի դուրսբերմանը, առանց այդ զորքերի իրենց անպաշտպան են զգում։ Մարդիկ դեմ են Ադրբեջանի իշխանությունների տակ ապրել, դեմ են դուրս գալ իրենց հայրենիքից, թողնել տները և ուղղակի դուրս գալ, թողնել դպրոցը, մանկապարտեզը և այլն։

Ստեփանակերտում մարդկանց բազմությունը սթափեցնող էր։ Հայրենասիրական ոգին է սավառնում Վերածննդի հրապաիրակում։

Օգտատերերից մեկը, ով հանրայնանցրել էր ոգեշունչ հոլովակը Ստեփանակաերտից, կից գրառման մեջ նշել է՝ արցախահայությունը 88-ի ճանապարհն է բռնել, արցախցու ոգին կոտրելն անհնար է։

Հայրենասիրական շնչով ողողված հոլովակն առաջարկում ենք դիտել վարը, որը Արցախից հայրենասիրություն է տարածում ու վարակում։ Քեզ համար մի օր մենք ելանք մարտի, խաչով և զենքով, որ բարին հաղթի, որ հավատքը քո նոր ուժով զարթնի, որ ոսկին շողա՝ ցորենը արտի։ Քեզ համար մի օր մենք ելանք մարտի․․․


Понравилась статья? Поделиться с друзьями: