Քարդաշյանը և Ուեսթը հաշտվել են և մեկնում են հանգստի


Գեղեցկուհի հայուհի Քիմ Քարդաշյանը, որը վերջերս ընտանեկան խնդիրների մեջ է ամուսնու՝ ռեփեր Քանյե Ուեսթի հետ, կարծես, գտել է հաշտության ուղին։ Վերջին օրերի անվերջ խնդիրիներից հետո ընտանիքին մոտ կանգնած աղբյուրը հայտնում է՝ զույգը կարողացել է փոխհամաձայնության գալ։

Թեպետ Քիմը, ամուսնու մոտ Վայոմինգ մեկնելուց հետո, Լոս Անջելես միայնակ է վերադարձել, նա այլևս չի շտապում ամուսնալուծվել։ Հիմա նա Քանյեի հետ տեսակապով է շփվում։

«Վայոմինգ մեկնելուց առաջ Քիմը մտադիր էր ամուսնալուծվել, բայց Քանյեն փորձեց հաշտվել գեղեցկուհու հետ։ Ռեփերը երդվել է՝ ամեն ինչ կկարգավորվի։ Ուեսթն առաջարկել է հանգստի մեկնել, Քարդաշյանն էլ համաձայնել է։ Հայուհին ցանկանում է փրկել ամուսնությունը ,- նշում է իրավիճակին ծանոթ անձը՝ ցանկանալով գաղտնի մնալ։

Կա, սակայն, մի կետ, որի շուրջ զույգը համաձայնության չի եկել։ Քանյեն դեռևս հրաժարվում է բուժում անցնել, իսկ Քիմը պնդում է՝ իրեն մասնագետների օգնությունն է պետք։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!