Մի շարք մարզային պաշտոնյաներ դատարանի առջև են կանգնել տարբեր պատճառներով։ Այդ թվում է Քաջարանի քաղաքապետը՝ Մանվել Փարամազյանը։

Քաղապետի դուստրը՝ Լուիզա Փարամազյանը, տեսաուղերձ է հանրայնացրել, որին կից մանրամասնել է, որ տեսանյութում խոսում է տեղի ունեցող անարդարություններից։ Լուիզան գտնում է, որ հայրը քաղաքական հետապնդումների զոհ է։

Հայտնել է, որ իրենց շրջապատւմ բոլորը գիտեն, որ պատերազմի ողջ ընթացքում հայրն առաջնագծում է եղել և դրա դիմաց նա արժանացավ հակաօրինական, հակասահմանադրական կալանքի։ Լուիզան հայտնում է՝ այն մարդիկ, ովքեր պայքարում են հանուն հայրենիքի, արժանանում են կալանավորման։ Տեսանյութն անգլալեզու է։

Քաղաքապետի դուստրը խոսքը եզրափակել է՝ «Պետք է պայքարել հանուն արդարության» նախադասությամբ և շնորհակալություն հայտնել։ Տեսանյութը մեկնաբանել են ինչպես նրանց աջակիցներն ու համախոհները, այնպես էլ դեմ մարդիկ։

Քաղաքապետի համախոհներն իրենց աջակցությունն են հայտնել Լուիզային և նշել, որ պատրաստ են պայքարել հանուն արդարության։ Քաջարանի քաղաքապետի դստեր կողմից հանրայնացված տեսանյութը դիտեք ստորև։