Ութերորդ գումարման Ազգային Ժողովը մինչ կձևավորվեր, արդեն հանրությունը հասկանում էր, որ մշտապես սկանդալների ականատեսն է լինելու։

Այն իրեն երկար սպասեցնել չտվեց․ առաջին իսկ նիստը սկսցվեց վիճաբանություններով և փոխադարձ վիրավորանքներով։ Եվ հերթական բոլոր նիստերում վեճերի պակաս ԱԺ-ն չի ունեցել։

Իսկ այսօր նիստի ժամանակ քննարկումները թեժացան, պատգամավորներն արդեն սկսեցին խոսել ավելի բարձր ձայնով, որից հետո կրքերը թեժացան և անգամ սկսվեց քաշքշուկ։ Ալեն Սիմոնյանը շարունակ հանգստանալու և սառը գլխով դատելու կոչեր ու հորդորներ էր անում, սակայն ոչ ոք ականջալուր չեղավ և շարունակ բղավում ու քաշքշում էին միմյանց։

Ալեն Սիմոնյանը ստիպված եղավ դահլիճ հրավիրել անվտանգության աշխատակիցներին, որոնք ի վերջո կարգի կհրավիրեին պատգամավորներին։ Երկար ժամանակ նրանց չէր հաջողվում կարգուկանոն հաստատել նիստերի դահլիճում։

Այնուհետև Ալեն Սիմոնյանը ստիպված էր կարգադրել անջատել ուղիղ հեռարձակումը, որից հետո անմիջապես հեռարձակումն անջատվեց։ Տեսանյութը ներկայացնում ենք վարը։