Սոֆի Դևոյան կրտսերը բավականին ակտիվ է համացանցային իր տիրույթում և հետևորդների հետ շատ անկեղծ է։

Նա իր անձնական կյանքից հաճախ է մանրամասներ հայտնում և բացեիբաց քննարկումներ անցկացնում հետևորդների հետ։ Այս անգամ պարուհին շլացնող ֆոտոշարք է ներկայացրել և հիացրել երկրպագուներին։

Լուսանկարներում Սոֆին սև ոճային զգեստով է հանդես եկել, որը զարդարված է արծաթագույն շղթայով։ Այն շատ է սազում պարուհուն։ ուշագրավ է եղել Սոֆիի կցված գրառումը լուսանկարներին։

Պարուհին գրել է․ «Կան աղջիկներ, որոնց մոտենալուց առաջ պետք է թաքուն մի քանի գիրք վերաթերթել և ֆիլմեր նայել, որովհետև իրենց մազերն ուղղելու ժեստով անգամ ստիպում են քեզ ավելի լավը դառնալ, իսկ դու քեզ թույլ չես տա իր կողքին որևէ հարցում թերանալ անգամ՝ ուրիշների պես: Կոկիկ մտքերով, հավաք ժպիտով աղջիկներ են՝ աշխույժ, բայց փակ:

Ու քեզ մնում է միայն հիանալ այդ շատ տաք սառնության խառնուրդով և ուրախանալ, որ աշխարհում քանի դեռ նմանը կողքիդ է, ամեն ինչ գնահատելու ես, բայց միշտ ձգտելու ես ավելիին: Իսկ դա հրաշալի է… Կան հաղթել ստիպող աղջիկներ և գեղեցիկ պարտվել սովորեցնող տղաներ…»։