Քնելը օրգանիզմը ռեստարտ անելու լավագույն տարբերակն է։ Չքնած մարդը նյարդային է,բռնկուն,վատ տեսք ունի,չունի աշխատունակություն։

Կան մարդիկ,որոնք խրոնիկ անքնություն ունեն ու հաճախ դիմում եմ հաբերի օգնությանը,սակայն այդ մեթոդը կարող է առաջացնել երկարատև կախվածություն ու որ պահին որ հաբը դադարեցվի, անքնությունը գլուխ կբարձրանի։ Հաճախ կարելի է լսել,որ կան մարդիկ,որ քնում են 4 կամ 5 ժամ,սակայն այս փորձը վատ է,նույնիսկ այն դեպքում,երբ ձեր ֆիզիկական տվյալները դեռ լավ են արձագանքում այդ ռեժիմին։

Ժամանակի հետ ձեր օրգանիզմը կմբոստանա նման անփույթ վերաբերմունքի համար և կառաջանան խնդիրներ։ Նույնիսկ 7ժամը,շատ գիտնականներ ասում են,որ բավարար չէ,որովհետև մաշկի ծերացման նախապայման է ստեղծում։ Կանանց համար հատկապես դա առաջնային է։

Կապույտ հետքերը աչքերի տակ ծածկելու համար կանայք դիմում են շատ միջոցների,սակայն ամենալավ միջոցը ՝ 8-9 ժամ քնելն է։ Փորձեք այնպես ձևավորել ձեր ռեժիմը,որ օրեկան 8-9 ժամ քնելու հնարավորություն լինի։ Երեկոյան պառկելուց առաջ,հաշվեք որքա՞ն ժամանակ է մնացել մինչ ձեր արթնանալու պահը,ու պառկեք այն ժամին,որ քնելը տևի 8-9 ժամ։ Արդյունքը նկատելի կլինի շատ շուտով։