Տիգրան Ասատրյանը, ում երաժշտական գործունեությանը շատերն են հետևում, բնակվում է Ամերիկայում և այնտեղ էլ զբաղում է իր երաժշտական կարիերայով։

Նա ակտիվ է համացանցային հարթակում և հաճախ է ցույց տալիս աշխատանքային և ընտանեկան ուշագրավ դրվագներ և կապ պահպանում հայրենակիցների հետ։

Երգչի ընտանիքում տաղանդավոր են գրեթե բոլորը։ Տաղանդավոր պապիկի գեներն իրենց գործն արել են։ Ինչպես հայտնի է Տիգրան Ասատրյանի հայրը Արամ Ասատրյանն է, ով տարիներ առաջ վաղ տարիքում հեռացավ կյանքից։

Հոր լուսանկարներով Տիգրանը երբեմն կիսվում է իր օգտահաշվում։ Այս անգամ էլ նա կիսվել է մի արխիվային լուսանկարով, որտեղ պատկերված է Արամ Ասատրյանը, Ձախ Հարութը և Փոլ Բաղդադլյանը։

Լուսանկարին կից Տիգրան Ասատրյանը գրել է․ «Քաղցր հիշողություններ․․․ երեք լեգենդներ»։ Լուսանկարն, իրոք, քաղցր հիշողություններ է առաջ բերում՝ հատկապես ավելի վաղ սերնդի ներկայացուցիչների մոտ։

Մենաբանություններում օգտատերերը երանությամբ են հիշել այդ տարիները և հավանությւնների արժանացրել լուսանկարը։