Քաղցր թխվածքաբլիթներ խնձորի  միջուկով


Քաղցր թխվածքաբլիթներ խնձորի  միջուկով: Այս բաղադրատոմսը ոչ միայն համեղ է, այլ նաեւ օգտակար: Առանց ձվի եւ կարագի այս թխվածքաբլիթները հենց նրանց համար են,  ովքեր ցանկանում են քաղցր, բայց հետևում են իրենց կազմվածքին:

Ի՞նչ է հարկավոր:

  • 250 գ կաթնաշոռ
  • 100 գ կեֆիր կամ բնական յոգուրտ
  • 250 գ ալյուր
  • 1-2 խնձոր
  • 10 տ.մ. շաքարավազ
  • 0.5 գ աղ
  • դարչին
  • շաքարավազը:

Պատրասման եղանակը՝

Կաթնաշոռը հարել և ավելացնել շաքարավազը, ապա նաև աղը: Լավ հարելուց գետո հարկավոր է ավելացնել  յոգուրտը: Ստացված զանգվածին ավելացնել ալյուրը և լավ խառնել ձեռքերով, մինչև ստացվի համասեռ խմոր՝ գունդ:

Այնուհետև հարկավոր է հանել խնձորի սերմերը և բարակ կիսաշրջանաձև կտրատել:

Խմորը գրտնակել, կտրել ուղղանկյունաձև կտորների, դրանց մեջ դնել կտրատած խնձորի կտոր, վրան շաղ տալ դարչին և շաքարավազ, ապա փաթաթել  և դնել ջեռոցում մոտ 20 րոպե, 180 աստիճան տաքությամբ:


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!