«Քաղաքացին մի բան պահանջելուց առաջ պետք է այն ստեղծել կարողանա»․ Սենոր Հասրաթյանը այսօրվա խճճված իրավիճակի մասին


Սենոր Հասրաթյանը սոցհարթակում գրառում է կատարել , թե ինչպես ստացվեց, որ երեսուն տարիների ընթացքում քիչ թե շատ կառուցված երկիրը 3 տարիների ընթացքում հիմնահատակ փլուզվեց։ Հասրաթյանը տալիս է այդ հարցի պատասխանը։

Այն է, որ Հայաստանի հասարակությունը ժողովրդավությունն ընդունում է ոչ թե պարտականություն, այլ՝ իրավունք։ Հասարակությունը պետք է իմանա, որ մի բան պահանջելուց առաջ պետք է այն ստեղծել կարողանա։

Հասրաթյանը նշում է, որ դա ոսկե կանոն է, որն անտեսվել է և հիմա էլ շարունակվում է անտեսել։ Պնդում է, որ այսօրվա խճճված վիճակում ենք հայտնվել հենց այդ ոսկե կանոնի բացթողման արդյունքում։

Սենոր Հասրաթյանը գրառմանը հետգրություն է ավելացրել, որտեղ նշել է, որ ընտրություններից առաջ Նիկոլ Փաշինյանը համոզում էր քաղաքացիներին՝ ում մտքով ինչ անցնի՝ տալու է։ Հասրաթյանը կարծում է՝ իրական մտահոգ ղեկավարը պետք է հայտարարեր․ «Ով չի ուզում աշխատի, էն գլխից ես ինքս կխնդրեմ, որ ինձ ձայն չտա»։

Սոցհարթակներում այս գրառումն անմիջապես աղմուկ է բարձրացրել․ օգտատերերից շատերը մեկնաբանություններում նշել են, որ պետությունը պայմաններ պետք է ստեղծի, որպեսզի ժողովուրդը կարողանա ինչ-որ բան ստեղծել, ապա պահանջել, իսկ քանի որ պետությունը պայմաններ չի ստեղծում, ժողովուրդը պիտի պահանջի։


Понравилась статья? Поделиться с друзьями: