Տաթևիկ Ադումյանը վերջին շրջանում ճամփորդում է։ Նա բավականություն է ստանում կյանքից և ուշագրավ ու երջանիկ դրվագներով կիսվում համացանցային տիրույթում և սիրով ցույց տալիս այն հետևորդներին։

Հաճախ էլ պատմում հետաքրքրական մանրամասներ իր կատարծ ճամփորդություններից։ Դերասանուհին ճամփորդում է ամուսնու, հաճախ նաև մայրիկի հետ։

Այս անգամ Տաթևիկը ճամփորդության է մեկնել ընկերուհու հետ, ով սիրում է սիրելի ընկերուհուն սուրճի բուրմունքով արթնացնել։ Տաթևիկի մտերիմ ընկերուհին՝ Գոհարը, ցույց է տվել, որ այս անգամ այն իր մոտ ուղղակի չի ստացվել։

Ըստ երևույթին Տաթևիկը շատ հոգնած է եղել և չափազանց խորն էր քնել։ Գոհարը որոշել է զվարճալի տեսանյութը հանրայնացնել, որն էլ չի վրիպել դերասանուհու երկրպագուների աչքից։

Զվարճալի հոլովակին կից դերասանուհու ընկերուհին գրել է․ «Պարզվեց փչացել էր էրեխեն, էս անգամ չստացվեց»։ Այս փոքրիկ զվարճալի պատմության մանրամասներն առաջարկում ենք դիտել վարը կցված տեսանյութում։