«Փոքր դերերի մեծ վարպետը»․ այսօր Արմեն Խոստիկյանի ծննդյան օրն է․ մանրամասներ դերասանի կյանքից


92 տարի առաջ այս օրը ծնվեց հայ սիրված դերասան, կատակերգու Արմեն Խոստիկայնը, ով թատրոնի և հայ կինոինդուստրիայում յուրահատուկ համ ու հոտ էր տալիս։ Դերասանը ծնվել է Երևանում։

Հայրը ժամանակի գիտակ մարդկանցից է եղել։ Նրան մեղադրել էին դավաճանության մեջ, աքսորել, իսկ հետո գնդակահարել։ Մայրը լեզվաբան էր։ Սկզբնական շրջանում որոշված էր, որ Արմենը բժիշկ պետք է դառնա։

Ընդունվել է  Բժշկական համալսարան, բայց մեկ տարի անց թողել է  բժշկի մասնագիտությունը և գնացել դերասանական մասնագիտության ետևից և պատվով հաստատվել այդ ոլորտում։

Նրա մասնակցությամբ ֆիլմերն անչափ մեծ հետաքրքրությամբ են դիտվում։ Յուրահատուկ կերպարներ է կերտել «Մեր բակը» հումորային ֆիլմաշարում։

Հայկական ֆիլմերում նրա կողմից կերտած դերասանների  շատ խոսքեր թևավոր ասույթներ են դարձել և մինչ այժմ էլ կիրառվում են շատերի կողմից։ Խոստիկյանը Սունդուկյան թատրոնի դերասան էր։

Նրան երբեք գլխավոր դերեր բաժին չի հասել, բայց իրեն հատկացված փոքրիկ դերերը հիանալիորեն է կերտել, որի պատճառով էլ նրան անվանում էին «փոքր դերերի մեծ վարպետ»։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!