Փոքրիկ աղջնակի՝ պատերազմի մասին խոսքերը լսելուց հետո արցունքներն ուղղակի հոսում են անզորությունից ու անճարությունից․ անասելի հուզիչ տեսանյութ


Պատերազմ․․․ չարիք․․․ երկաթյա չարիք, որ այսքան մոտ զգաց և շոշափեց այս սերունդը, մանուկների աչքեր խամրեցրեց, երիտասարդ աղջիկների սիրտն անվերջ կարոտով, փշրված թողեց, իսկ հազարավոր մայրերի՝ աչքերը թաց, հոգին դատարկ ճանապարհին նայելիս թողեց։

Գրեթե ութ ամիս է պատերազմի ավարտից անցել, բայց մի երկաթյա չարիք ասես դեռ կախված է մնացել բոլորիս հոգում ու սրտում։

Փողոցում վիրավոր, մի կերպ քայլող տղաներ, բակի մի անկյունում խաղացող երեխաներ, որոնք արդեն այնքան բան են հասկանում։ Ներկայացված տեսանյութում փոքրիկ, ժպտուն աչքերով աղջնակը իր արտաբերած մի քանի նախադասության մեջ այնքան հասուն մտքեր է արտահայտում։

Ուզում ես չհասկանալ, չլսել, քանի որ անզոր ես, անճար։ Աղջնակի աչքերը նայում են քեզ ու դու հասկանում ես, որ ոչինչ ես, ոչինչ այս անարդար աշխարհում, նրա փոքրիկ ու այդչափ մեծ սրտի դիմաց։

Թող պատերազմներն աշխարհում հավերժ դադարեն, թող ոչ մի մանուկ մանկությունից զրկված չմնա։ Փոքրիկի անչափ հուզիչ խոսքերը դիտեք վարը․


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!