Մենչը համացանցային տիրույթում բավականին ակտիվ է և սիրում է այս հարթակում կիսվել իր կյանքի ուշագրավ իրադարձություններով և սերտ կապ պահպանել հետևորդների հետ։

Դա նաև օգնում է հայրենիքի հետ սերտ կապի պահպանմանը։ Օրերս էլ Արմեն Պետրոսյանն առաջարկել էր հետևորդներին իրեն հարցեր ուղղել և սիրով պատասխանել է նրանց հետաքրքրող հարցերին։

Բազմապիսի և տարաբնույթ հարցեր են ուղղվել պրոդյուսերին, սակայն առանձնացրել ենք այն մի քանի հարցերը, որոնք կարծում ենք շատերի ուշադրությունը կարող են գրավել։ Եվ այսպես, հարցերից մեկը եղել է Մենչի և Հովհաննես Ազոյանի հարաբերություններ մասին։

Կան որոշակի խոսակցություններ, որոնք պնդում են, որ դերասանների միջև կոնֆլիկտ կա։ Այս հարցին Մենչը պատասխանել է․ «Փոքրերի հետ չեն կռվում»։ Իսկ ԱՄՆ-ում բնակություն հաստատելու մասին Մենչը հաստատել է, որ դա ժամանակավոր բնույթ ունի։ Ինքն ամեն առումով կապված է իր հայրենիքին։

Իսկ հարցին՝ արդյո՞ք ընդմիշտ է տեղափոխվել ԱՄՆ, Մենչը պատասխանել է․ «Փորձեմ անկեղծ պատասխանել Ձեր հարցին՝ չգիտեմ»։