«Փղի ականջ»․Թխեք անչափ համեղ հաց նոր բաղադրատոմսով․


Որքան էլ դիետոլոգները պնդեն, որ սպիտակ հացը չի համարվում առողջ սնունդ և որքան էլ մենք բոլորս դա քաջ գիտակցենք, միևնույն մարդկանց մեծամասնությունը շարունակում այն օգտագործել, քանի որ առանց հացի  ուտելիքից չեն հագենում։ Այդ պատճառով առաջարկում ենք հացի հետաքրքիր բաղադրատոմս է՛լ ավելի հետաքրքրական անվանումով «Փղի ականջ»։ Անվանումը ստացել է արտաքին նմանության շնորհիվ։

Եվ այսպես, տաք , բուրավետ, թարմ հաց պատրաստելու համար ձեզ անհրաժեշտ կլինի՝

Կաթ — 350 մլ

Խմորիչ — 10 գ

Շաքարավազ — 1 թ․ գ․

Աղ — 1 թ․ գ․

Սերուցքայի կարագ — 50 գ

Ալյուր — 550-600 գր

Տաք կաթի մեջ լցնել խմորիչը, շաքարավազը և թողնել տասը րոպե, այնուհետև ավելացնել աղը, կարագը և վրան մաղել ալյուր։

Հունցել այնպիսի խմոր, որ փոքր-ինչ կպչուն լինի, ապա ծածկել և մեկ ժամ թողնել հասունանա, որից հետո խմորից ձևավորել փոքր գնդիկներ (10-12 հատ), ապա ձեռքերի օգնությամբ գնդիկներից ստանալ շրջաններ, պատել կարագով և դասավորել շրջանաձև ձևամանի մեջ, ինչպեղ ցույց է տրված նկարում։

 

Ծածկել պոլիէթիլենային տոպրակով և թողնել տասը  րոպե, որից հետո այն չափերով կմեծանա։ Այնուհետև պատել դեղնուցով, շաղ տալ քունջութ։ Թխել 180 աստիճան տաքացված ջեռոցում 30-35 րոպե։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!