Փարթամ բուբլիկներ՝ երեխաների ուրախությանը չափ չի լինի


Հիանալի բաղադրատոմս բուբլիկներ պարրաստելու համար: Պատրաստեք այն ձեր երեխաների հետ միասին: Համեղ, պարզ ու արագ:

Բաղադրիչները՝

✓ 3 ձվի դեղնուց

✓ 3 ճաշի գդալ թթվասեր

✓ 50 գր. կարագ

✓ 3-4 ճաշի գդալ շաքարավազ

✓ 75 մլ. տաք կաթ

✓ 1 թեյի գդալ չոր խմորիչ

✓ վանիլին

✓ մի պտղունց աղ

✓ 2.5-3 բաժակ ալյուր

✓ մի բուռ չամիչ ըստ ցանկության

Պատրաստման եղանակը՝

Բոլոր բաղադրիչները պետք է լինի սենյակային ջերմաստիճանի:

Կաթի մեջ լուծել խմորիչը, դնել մի կողմ:

Կարագը լավ հարել, ավելացնել 1 ձվի դեղնուց եւ 1 ճաշի գդալ շաքարավազ: Հարել մինչեւ դառնա միասեռ զանգված: Նույն կերպով ավելացնել մնացած դեղնուցներն ու շաքարավազը, ապա ավելացնել աղ, թթվասեր եւ վանիլին, հարել:

Մեկ անգամ եւս լավ հարել, լցնել կաթով խմորիչը: Ավելացնել մաղած ալյուրը (ավելացնել չամիչ, եթե ցանկանում եք):

Լավ հունցել խմորը մի քանի րոպե:

Տեղափոխել բուսական յուղով պատած թասի մեջ, թողնել 1 ժամ թաք տեղում:

Պատրաստի խմորը թեթև հունցել, ձեւավորել 10 բուբլիկ, թողնել 15 րոպե, ջեռոցը հասցնել 180-200 աստիճանի:

Բուբլիկների վրա դեղնուց քսել և շաքար ցանել: Տեղադրել ջեռոցում, թխել մինչև դարչնագույն:

Բարի ախորժակ:


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!