«Փաստորեն մեծերը ճիշտ էին ասում, որ ամուսինները տարիների ընթացքում նմանվում են իրար»․ Տաթևիկ Ադումյանն ամուսնու հետ նոր լուսանկար է հրապարակել


Տաթևիկ Ադումյանը համացանցային իր հարթակներում մեծ ակտիվություն ունի։ Եվ սիրով է հետևորդներին հաղորդակից դարձնում իր կյանքում տեղ գտած ուշագրավ իրադարձություններին։

Վերջին շրջանում դերասանուհին ճամփորդում է։ Նա հիմնականում շրջագայությունները անցկացնում է ամուսնու հետ։ Եվ  ահա զույգն այս օրերին կրկին հանգստի է մեկնել։ Նրանք գտնվում են Հունաստանում և վայելում գեղեցիկ օրերը ու երջանիկ պահերը։

Դերասանուհին կիսվել է ամուսնու հետ համատեղ մի լուսանկարով, որին կից ուշագրավ գրառում է կաատրել և նկատել, որ այս տարիների ընթացքում ինքն ու ամուսինը նմանվել են միմյնաց։ Եվ իսկապես նրանք միանման են ժպտում։

Տաթևիկը մասնավորապես գրել է․ «Ձեռքբերումը ոչ թե ամուսնանալն է, այլ ընտանիքը պահպանելը։ Միասին ավելի երկար ճանապարհ ենք անցել, քան կողքից հնարավոր էր պատկերացնել։ Ի դեպ՝ ժպիտների նմանությունը բեմադրված չէ։

Փաստորեն մեծերը ճիշտ էին ասում, որ ամուսինները տարիների ընթացքում նմանվում են իրար»։


Понравилась статья? Поделиться с друзьями: