«Փաշինյանին մաղթում եմ մրսել, որ Պուտինի ծննդյան օրը չգնա Պետերբուրգ»․ Տիգրան Խզմալյան


Մոտ օրերս Ռուսասատնի ղեկավար Վլադիմիր Պուտինի տարեդարձն է։ Առաջիկայում սպասվում է, որ Ռուսաստանի խոշոր քաղաքներից մեկում՝ Սանկտ Պետերբուրգում, երկրի ղեկավարների հանդիպում պետք է կայանա։

Նշենք, որ այս շրջանում Հայաստանում հակառուսական տրամադրություններ կան և դրանք գնալով է՛լ ավելի մեծ թափ են ստանում։ Հակառուսական գաղափարներով է օժտված նաև Եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը։

Նա բավականին ակտիվ կերպով գրառումներ է կատարում և հորդորում ՀՀ ղեկավարությանը գնալ Ռուսաստանին հակառակ և փրկվել, քանզի քաղաքական գործիչը Հայաստանի փրկությունը տեսնում է այդ երկրից հեռու, պոկված։

Որոշ ժամանակ առաջ նա Նիկոլ Փաշինյանին մաղթում էր մրսածություն, որպեսզի չմեկնի հերթական ռուսական հանդիպմանը, իսկ այժմ էլ, երբ առաջիկայում ՌԴ ղեկավարի տարեդարձն է, Տիգրրան Խզմալյանը գրում է․ «Սեպտեմբերին մաղթեցի Փաշինյանին թեթև մրսել, որ չգնա Սամարղանդ:

Հիմա մաղթում եմ մրսել, որ Պուտինի ծննդյան օրը չգնա Պետերբուրգ»։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!