Արդեն մի քանի ժամ է, ինչ համացանցում տարածում է գտել մի տեսանյութ, որտեղ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է իր թիմին և ինչպես ընդունված է ձեռքով բարևում է բոլորին։ Թիմակիցների մեջ էր կանգնած նաև Տիգրան Ավինյանը և, բնականաբար, Փաշինյանը սեղմում է նաև Ավինյանի ձեռքը։

Տեսանյութում հստակ երևում է, թե ինչպես է Տիգրան Ավինյանը թափահարում ձեռքը և փորձում մաքրել։ Թե ինչից էր մաքրում սեփական ձեռքը Ավինյանը Փաշինյանի ձեռքսեղմումից անմիջապես հետո, դժվար է հասկանալ։

Տեսանյութը բավականին կարճ է և ավարտվում է այն հատվածում , երբ Փաշինյանը բարևելուց հետո ետ է պտտվում։ Իսկ թե նկատեց նա Ավինյանի այդօրինակ ժեստը, թե ոչ՝ տեսանյութում այնքան էլ պարզ չէ։

Օգտատերեը պնդում են, որ ամառվա այս շոգ օրերին միգուցե վարչապետի պաշտոնակատարի ձեռքը խոնավ է եղել, ինչպես շատ շատերի մոտ է պատահում։

Այս մասին առավել մանրամասն կարող եք դիտել վարը ներկայացված տեսանյութում։