«Փաշինյանը և իր թիմը պետական բյուջեի հաշվին խրախճանք են անում, երբ Հայաստան պետությունն ամեն օր, դանդաղ գնում է դեպի կործանում»․ Ոսկան Սարգսյան


Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր  օգտահաշվում գրառում է կատարել, որտեղ ներկայացրել է հեղափոխության կեղծ լինելը։

Լրագրողը մի քանի հռետորական հարցադրումներ է կատարել, որոնցից առանցքային են՝  քանի՞ հոգի է հավատում, որ Փաշինյանը տասը օրում Գյումրիից Երևան եկավ և Սերժ Սարգսյանը  հրաժարական տվեց, ովքե՞ր էին   հեղափոխության իրական սցենարիստները,

ովքե՞ր  Փաշինյանին խաղացրին և վերջապես ինչո՞ւ պատերազմ հրահրվեց և խաղաղ ճանապարհով չհանձնվեց Արցախի տարածքները, քանի  որ պարզ էր, որ Հայաստանը այդ պատերազմում հաղթելու շանսեր չուներ, ինչո՞ւ պատերազմը ավելի վաղ չկանգնեցվեց, որպեսզի 18-20 տարեկան տղաները չայրվեին բայրաքթարների տակ։

«Փաշինյանը և իր թիմը պետական բյուջեի հաշվին խրախճանք են անում, երբ Հայաստան պետությունն ամեն օր, դանդաղ, սակայն անկասելի գնում է դեպի կործանում։

Ամեն ինչ կգցեն ժողովրդի վրա՝ ասելով՝  հունիսի քսանին ժողովուրդն ընտրեց Փաշինյանին, հավատաց, որ նրա ղեկավարությամբ պայծառ ապագա կա»,- գրել է լրագրող Ոսկան Սարգսյանը։


Понравилась статья? Поделиться с друзьями: