«Փաշինյա՛ն, նայեք այս նկարներին, նայեք և գիշերը չքնեք․․սա՞ է մեր արժեքը․․․»․ Աբրահամ Գասպարյանի տեսաուղերծը


Լրագրող Աբրահամ Գասպարյանը մի տեսանյութ է ներկայացրել, որտեղ դիմում է հանրությանն ու սթափեցնող կոչեր անում։ Տեսանյութում նա ցուցադրում է երեկվանից մեծ տարածում գտած լուսանկարներ, որտեղ  է, որ  պահվում են Արցախյան վերջին պատերազմում ընկած տղաների մասունքները։

«Փաշինյա՛ն, նայեք այս նկարներին, նայեք և գիշերը չքնեք, Փաշինյանի սրբազան՝ կովի պես պաշտող զոմբիլենդի շահառուներ, լավ նայեք։ Սրանք մեր տղերքն են։

Նրանք պիտի պահվեն կարտոֆիլի պարկե՞րի մեջ։ Սա՞ է մեր արժեքը։ Սա՞ է հայ ժողովրդի բարոյական ընկալումների դաշտը։ Փաշինյանը չգիտի՞ այս ամենի մասին, թե՞ դարձյալ ուղեղներդ անջատած պիտի ասեք՝ նախկիններն են մեղավոր։

Ե՞րբ եք սթափվելու․․․Դուք մարդկային որևէ արժանապատվություն ունե՞ք․․․»,- ասել է լրագրողը և կոչ արել  անհաղորդ չմնալ և մնալ իրականության մեջ։

Ապա դիմել է ընդդիմությանը և հորդորել, որ մի կողմ թողնեն նախընտրական քարոզարշավն ու իշխանության համար պայքարը։ Աբրահամ Գասպարյանի տեսաուղերծին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ վարը․


Понравилась статья? Поделиться с друзьями: