Հայ — ռուսական բարեկամությունը գալիս է դարերի խորքից։ Որքան էլ փորձեր արվի այդ բարեկամական հարաբերությունների մեջ սեպ խրել, քայքայել հարաբերությունները, միևնույն է այն կմնա անսասան, քանզի այդ բարեկամությունը պահպանում է պատմությունը։

Իսկ պատմության դեմ անզոր են մարդիկ։ Հայաստանում բազմաթիվ փողոցներ կան ռուս մշակույթի, արվեստի և այլ ականավոր ներկայացուցիչների անվանակոչմամբ, ինչպես նաև հուշարձաններ, կոթողներ, որոնք հայ-ռուսական բարեկամության խորհրդանիշն են համարվում։

Այդպիսի մի արձան էլ կանգնեցված է Կոտայքի մարզի քաղաք Աբովյանում։ Արձանը խոյանում է Աբովյանի սրտում։ Այն իրենից ներկայացնում է հայ և ռուս զինվորների միասնություն, որոնք հպարտորեն կանգնած են սուրն ու զենքը խաչած։

Հայաստան և Ռուսաստան երկրները նաև ռազմական դաշնակիցներ են։ Հայաստանում տեղակայված են ռուսական մի շարք ռազմաբազաներ, որոնցից մեկի զինծառայողները անչափ հուզիչ երգ են ձոնել՝ նվիրված մեր դարավոր բարեկամությանը։

Երգի բառերը հնչում են և՛ ռուսերեն, և՛ հայերեն։ «Սահմանները միասին կհսկենք, ռուսներն ու հայերը եղբայրներ են»,- ասվում է երգում։ Ռուս զինծառայողների հրաշալի կատարումը կարող եք դիտել ստորև․