Ցավալի լուր. կործանվել է ինքնաթիռ, ինչի պատճառով կան զոհեր


Խիստ ցավալի դեպք է տեղի ունեցել Հնդկաստանում: Դուբայից դեպի Հնդկաստան թռչող Բոյլինգ 737 ինքնաթիռը վայրէջքի պահին վթարվել է ու կործանվել: Այս մասին տեղեկություններ ու լուսանկարներ է հանրայնացրել Տասս գործակալությունը:

Ըստ հրապարակված տեղեկությունների՝ ինքնաթիռը հասել է հնդկական Կերալա նահանգի օդանավակայան, սակայն վայրէջքի պահին թռիչքուղու վրա ինքնաթիռը երկու մասի է բաժանվել:

Այս ցավալի դեպքի արդյունքում ինքնաթիռում գտնվող քաղաքացիներից քսանը մահացել են, տասնհինգը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում, իսկ ևս հարյուր քսաներեք քաղաքացի տարատեսակ վիրավորումներ է ստացել:

Մահացածների շարքերում են ինքնաթիռի մեջ եղած երկու օդաչուները, ինչպես նաև փոքրիկ բալիկներ: Ընդհանուր առմամբ, ինքնաթիռում հարյուր յոթանասունչորս ուղևոր է եղել, որոնցից տասը փոքրիկներ են եղել:

Լրատվամիջոցներում որպես ցավալի դեպքի պատճառ է շրջանառվում եղանակային անբարենպաստ, վատ պայմանները, տեսանելիության վատ լինելը, ինչպես նաև տևական ժամանակ տեղացած առատ անձրևները, որոնց պատճառով թռիչքուղին դարձել է վտանգավոր:


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!