Դերասան Արթուր Պետրոսյանը, ով հայտնի է զանազան նախագծերից և հեռուստասերիալներից, ֆեյսբուքյան օգտահաշվում ցավալի գրառում է կատարել։ Դերասանի ընտանիքում կիրակին ողբերգական է եղել։ Նրա ընտանիքում ցավալի կորուստ է տեղի ունեցել․ կյանքից հեռացել է դերասանի մայրը։

Այս մասին տեղեկանում ենք Արթուրի համացանցային հարթակից, որտեղ նա գրել է՝ «Մաամ»։ Ընդամենը մեկ բառ, բայց մեծ հույզեր և անասելի ցավ պարունակող։ Արթուրը մոր մահվան պատճառի և այլ մանրամասնների վերաբերյալ ոչինչ չի հայտնել։

Մեկնաբանություններում սիրելի դերասանի ցավը կիսել են նրա հետևորդները և երկրպագուները, ինչպես նաև հարազատներ և բարեկամներ։ Դերասանը տարիների ընթացքում կարողացել է ստեղծել իր լսարանը։

Նա նաև թատրոնի դերասան է։ Ժամանակին Արթուրը հեռացել էր թատրոնից՝ համարելով, որ այն ժամանակի կորուստ է և զբաղվում էր միայն հեռուստատեսությամբ, սակայն ժամանակի ընթացքում կրկին վերադարձավ թատրոն։

Հարցազրույցներից մեկում Արթուրը անդրադառնալով կոչումների թեմային՝ նշել էր, որ իրեն կոչում շնորհելու պարագայում՝ կհրաժարվի, քանի որ կարծում է, որ կան ավելի արժանիները, որ դեռ չեն ստացել։