Սոնա Եսայանը, ով հաջողված և սիրված պարուհի է, համացանցային հարթակում մի գրառում է կատարել, որտեղ նշել է՝ Հայաստանում հաջողակ երիտասարդ կանանց նախանձում են և չարությամբ լցվում նրանց նկատմամբ։

Եվ սկսում են աննկատ ու աննշան թերություններն առաջ բերել, չարախոսել, փնովել և անգամ որակումներ տալ։

Սոնան խոստովանում է, որ մի ժամանակ իր շրջապատում եղել են նման մարդիկ, և ի վերջո կարողացել է ազատվել նրանցից, սակայն, նշում է՝ այդ մարդիկ իրեն չեն ուզում բաց թողնել և յուրաքանչյուր արած կամ չարածը քննարկում են։

Պարուհին ընդգծում է, որ այս հարցում տղամարդիկ չեն զիջում կանանց։ «Տպավորություն ա կարծես՝ բոլորի հաջողությունները իրենցից խլել եմ։ Բամբասելով, նախանձելով չես դառնա և չես ունենա այն, ինչը չունես։ Դիմացինից չես կարողանա խլել այն, ինչն ինքը տարիների աշխատանքով ա ստեղծել։

Ապրեք ձեր կյանքով … Հենց քիթդ դուրս բերես ուրիշի տարածքից և հայտնվեք ձեր տարածքում, չչարախոսեք և ջանաք ինքներդ ձեր համար, Աստված ձեզ էլ ուշադրություն կդարձնի»,- գրել է Սոնա Եսայանը։