Քաղցր ուտել շատերն են սիրում և տանը պատրաստըված մեկ կտոր տորթը ամենահամեղն է բոլոր քաղցր ուտեստների մեջ և դա բարձր են գնահատում հատկապես քաղցրասերները։ Առաջարկում ենք պատրաստել տորթ, որի պատրաստման համար անհրաժեշտ կլինի ընդամենը 15 րոպե։ Այն հարկավոր չէ եփել, կարող է զարմանալի թվալ, բայց ջեռոց նույնպես անհրաժեշտ չէ։ Անչափ հարմար է պատրաստել տարվա տաք եղանակին և վայելել սուրճը հենց այս տորթով։

Անհրաժեշտ է՝
Ալյուր — 250 գ
Շաքարավազ — 60 գ
Կարագ — 120 գ
Աղ — 1 պտղունց
Կրեմ՝
Թթվասեր — 500 գ
Հավկիթ — 2 հ․
Օսլա — 1 ճ․գ․
Վանիլ — 20 գ
Կարագ — 50 գ
Շաքարավազ — 120 գ

Խմորի համար նշված բաղադրիչները միախառնել և ձեռքերով ստանալ հավասարաչափ փշրանքեր, որն անհրաժեշտ կլինի բովել չոր թավայում՝ անդադար խառնելով 5 ր, մինչ կվարդագունի։

Հավկիթը, օսլան, թթվասերը և շաքարավազը միախառնել, դնել կրակին և անընդհատ խառնելով եփել կրեմը մինչ խիտ զանգվածի վերածվելը, այնուհետև վերցնել կրակից միացնել վանիլ և կարագ։ 4 ճ․գ փշրանք դնել մի կողմ, իսկ մյուս մասը բաժանել չորս հավասար մասերի։

Առաջին մասը որպես առաջին շերտ լցնել յուղաթղթով պատած ձևամանի մեջ, լցնել տաք կրեմը, ապա փշրանքի երկրորդ մասը լցնել որպես երկրորդ շերտ, վրան կրեմ և այդպես շարունակ։ Վերջում պատրաստի տորթը պատել մի կողմ դրված 4 ճ․գ փշրանքով։