Տոտիկը, կգժվեմ… Հասմիկ Խոջյանը դստեր հուզիչ լուսանկարն է հրապարակել


Սիրված դերասանուհի  Հասմիկ Խոջյանն այս շրջանում վայելում է մայրանալու աննկարագրելի բերկրանքը։ Շուտով նա մայր կդառնա։ Նա արդեն հայտնել է, որ դուստր է ունենալու։

Այս շրջանում դերասանուհին շարունակում է աշխատանքային ակտիվ պրոցեսը։ Նա նաև ակտիվությունը շարունակում է պահպանել սոցիալական տիրույթում և հիմնականում ցույց տալիս, թե ինչ գնումներ է կատարել ապագա դստրիկի համար։

Հասմիկը հանրայնացնում է լուսանկարներ, խոսում հղիության մասին և նաև հետևորդներից խորհուրդներ հարցնում։ Հասմիկն այն դերասանուհիներից է, ով սերտ կապ ունի երկրպագուների հետ և նրանց հետ սիրով քննարկում է և մի շարք հարցեր։

Հասմիկը հղիության վերաբերյալ հերթական հրապարակումն է կատարել և հետևորդներին ցույց տվել դստեր լուսանկարը։ Սաղմի ներարգանդային լուսանկարում հստակորեն կարելի է տարբերակել փոքրիկի ոտքը։

Ապագա մայրիկը լուսանկարին կից գրել է․ «Պատկերացնո՞ւմ եք՝ տոտիկը․․ կգժվեմ»։ Այս մասին առավել մանրամասն և մի քանի այլ լուսանկարներ կարող եք դիտել վարը կցված տեսնայութում։


Понравилась статья? Поделиться с друзьями: